Շատերն աշխատավայրում լաց են լինում․ ո՞րն է պատճառը

2018-06-21 08:39 *

Պարզվում է ՝ աշխատավայրում շատերն են լաց լինում։ Դրա պատճառը կարող են լինել  գործընկերները, տնօրենը, ով մեծ պահանջներ է դնում իր ենթակաների   առաջ։ Փորձելով իրեն ներկայացնել որպես հզոր լիդեր՝ տնօրենը հաճախ ճնշում է իր ենթականերին, ինչի պատճառով վերջիններս նյարդայնանում են ու ծանր ապրումներ ունենում։

Բնականաբար, կարող են անհարթություններ լինել նաև գործընկերների հետ հարաբերություններում, և ի վերջո, համբերության բաժակը կարող է լցվել, ինչը հանգեցնում է նրան, որ  շատերը նման իրավիճակներում պարզապես սկսում են լաց լինել։

Գրագետ ու բանիմաց ղեկավարները պետք է հիշեն՝ չի կարելի ճնշումների ենթարկել ենթականերին ու նրանց սթրեսային վիճակների մեջ գցել։ Նմանատիպ իրադրությունները կօգնեն,   որպեսզի աշխատակիցներն  ավելի աշխատունակ լինեն, իսկ աշխատանքային մթնոլորտը՝ առողջ  ու բարիդրացիական։