Որ հիվանդությունն է քաղցկեղի նախանշան․ գիտնականները պարզել են

2018-06-22 08:24 *

Ամերիկացի գիտանականների խումբը պարզել է, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետը կարող է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ շրջանի նախանշան լինել։ ԱՄՆ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի բժիշկները եզրահանգել են, որ 2-րդ տիպի դիաբետով հիվանդների մոտ ենթաստամոքսային քաղցկեղի առաջացման հավանականությունը 2,3 անգամ ավելի մեծ է։ Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Journal of the National Cancer Institute ամսագրում:

Գիտնականներն ուսումնասիրել են 49 հազար հիվանդի տվյալներ՝ 1993-2013 թվականների ընթացքում։ Եւ արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր 2-րդ տիպի դիաբետով են տառապում, 2․3 անգամ ավելի հակված են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի։ Ընդ որում, վտանգն ավելի մեծ է դիաբետի սկզբնական փուլում։ Ըստ ուսումնասիրությունների՝ դիաբետիկների շրջանում դեպքերի ավելի քան կեսում քաղցկեղն առաջացել է դիաբետը հայտնաբերվելուց հետո 36 ամսվա ընթացքում: Դիաբետիկների շրջանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման

Դիաբետի եւ քաղցկեղի այլ տեսակների (աղիների, կրծքագեղձի եւ այլն)  միջեւ փոխկապվածություն չի հայտնաբերվել:

Գիտնականները նշում են, որ դիաբետիկները մտնում են ռիսկի խմբի մեջ, ուստի բժիշկները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այսպիսի հիվանդների մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշմանը: