Ելակն ու խնձորը կօգնեն պահպանել երիտասարդությունը

2019-03-17 11:51 *

Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների թիմը  գիտափորձեր է անցկացրել մկների վրա, և ուսումնասիրությունները ցույց են տվել՝  ելակն ու խնձորը պարունակում են առողջության համար օգտակար  բազմաթիվ նյութեր։

Ֆիզետին ֆլավոնոիդը, որն առկա է  խնձորի ու ելակի մեջ, պայքարում է ծերացման դեմ, այսինքն՝ այն դանդաղեցնում է ծերացման պրոցեսը։

Վերջin ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խնձորն ու ելակը պարունակում են ավելի շատ ֆլավոնոիդներ,  քան մյուս սննդամթերքները: Նոր հետազոտությունից հետո գիտնականները խորհուրդ են տալիս քաղցրավենիքի փոխարեն մրգեր ուտել, հատկապես  ելակ ու խնձոր, քանի որ դրանք շատ օգտակար են։