Ինչ անել, եթե մազերը թափվում են

2019-06-21 03:23 *

Մազաթափությունը շատերի համար լուրջ խնդիր է։ Առաջին հերթին պետք է պարզել, թե որն է մազաթափության պատճառը, նոր պայքարել դրա դեմ։

Այդուամենայնիվ, կան որոշ տնական մեթոդներ, որոնք օգնում են հաղթահարել այս խնդիրը։ Գիտնականնները եւս մեկ մեթոդ են հայտնաբերել, որը կօգնի պայքարել մազաթափության դեմ։

ԱՄՆ-ի մի խումբ գիտնականներ պարզել են, որ հազրեվարդի յուղը (розмариновое масло) եւ կոֆեինը կարող են օգտակար լինել այդ հարցում։

Մասնագետները լայնամասշտաբ ուսումնասիրություններ են արել, պարզելու համար, թե տնական մեթոդներից որոնք են առավել արդյունավետ մազաթափության դեմ պայքարում։

Արդյունքում նրանք պարզել են, որ մազաթափության դեմ լավագույնս օգնում են պայքարել կոֆեինն ու հազրեվարդի յուղը։ Արդյունավետ են նաեւ սոխի հյութն ու դդումի կորիզները։