Կինը քնի մեջ կուլ է տվել ամուսնական մատանին

2019-09-17 02:49 *

Ամերիկուհին քնի մեջ կուլ է տվել ամուսնական մատանին։ Նա երազ է տեսել, թե իրեն գողերն են հետապնդում եւ ցանկանում են գողանալ իր մատանին։ Որպեսզի չխլեն մատանին, նա կուլ է տվել մատանին։

Առավոտյան արթնանալուն պես՝ կինը հասկացել է, որ իրականում է կուլ տվել մատանին։ Պատմությունը լսելուց եւ մի լավ ծիծաղելուց հետո նշանածը նրան հիվանդանոց է տարել, որտեղ հետազոտությունը ցույց է տվել, որ մատանին կնոջ ստամոքսում է։

Բժիշկները էնդոսկոպիկ վիրահատության օգնությամբ հանել են մատանին ստամոքսից։