Համբույրի միջոցով հնարավոր է ստամոքսի քաղցկեղով վարակվել

2018-11-06 11:00 *

Հելիկոբակտերը կամ Helicobacter pylori բակտերիիան կարող է նպաստել համբույրի միջոցով ստամոքսի քաղցկեղով վարակվելուն: Գիտնականների ուսումնասիրությունների նման եզրահանգումը հրապարակվել է Clutch հանդեսում:

Գիտնականները մասնավորապես պնդում են, որ հենց հելիկոբակտերն է նպաստում ստամոքսի քաղցկեղի որոշ տեսակների առաջացմանը:

Նրանք նշում են, որ երկրագնդի բնակչության 60 տոկոսը վարակված է Helicobacter pylori-ով:

Այս բակտերիան առաջացնում է նաեւ ստամոքսի գաստրիտ եւ խոց: Եւ այժմ գիտնականները պնդում են, որ եթե ստամոքսի նման խնդիրներ ունեք, պետք է գտնվել բժշկի հսկողության ներքո, ինքնաբուժումը կարող է հանգեցնել քաղցկեղի:

Քանի որ այս բակտերիան լինում է նաեւ թքի մեջ, համբույրի միջոցով դրանով վարակվելու վտանգը շատ բարձր է: