Վրձինը 6 ամիս մնացել է երեխայի կոկորդում

2019-10-15 02:49 *

Կուզբասում աղջնակը 6 ամիս ապրել է կոկորդում խրված վրձինով։ Բժիշկները այն հայտնաբերել են, երբ երեխայի ականջը բորբոքվել է, ու ականջից թարախային արտադրություն է սկսել գալ։

Պարզվել է, որ կես տարի առաջ աղջնակը ընկել է՝ նկարչական վրձինը ձեռքին,  այն մտել է երեխայի կոկորդը։ Վրձինը հանել են, վերքը լավացել է։ Սակայն բժիշկները չեն հասկացել, որ փայտե մասն են հանել, իսկ վրձնի մետաղական մասը մնացել է երեխայի կոկորդում։ Երեխան ոչ մի բողոք կամ ցավ չի ունեցել։

Այժմ բժիշկները վիրահատել են փոքրիկին ու հեռացրել վրձինը, երեխան իրեն լավ է զգում։Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.